«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, ով կհեռացվի այս մրցաշրջանի ավարտից հետո, ցանկանում է, որ «բլաուգրանան» իրեն վճարի 2,5 միլիոն եվրո՝ պայմանագրի վաղաժամկետ խզման համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը ցանկանում է կատալոնական ակումբից ստանալ 2,5 միլիոն եվրո, քանի որ դա այն գումարն է, որը նա ինքն է վճարել «Ալ-Սադին» 2021 թվականին պայմանագիրը խզելու համար, որն անհրաժեշտ էր «Բարսելոնան» գլխավորելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Չավին որոշել է հրաժարվել փոխհատուցումից՝ ակումբի ֆինանսական ծանր վիճակի պատճառով։ 44-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թվականի ամառը: