Գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, ով շուտով պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, համաձայնել է համեմատաբար ցածր աշխատավարձի, հայտնում է AS-ը։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնում էին, որ կատալոնացիների պայմանագիրը մասնագետի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
Աղբյուրի համաձայն, Ֆլիկի աշխատավարձը «Բարսելոնայում» կկազմի մոտ 3 միլիոն եվրո։ Հաղորդվում է նաև, որ գերմանացու հետ պայմանագրում տիտղոսներ նվաճելու դեպքում շատ բարձր վարձատրություններ են նախատեսված։ Գերմանացի մարզիչը կարող է լրացուցիչ 1 մլն եվրո ավելացնել իր աշխատավարձին, եթե կարողանա հաղթել Չեմպիոնների Լիգայում, իսկ 750 հազար եվրո՝ Լա Լիգայում հաղթելու դեպքում։
Հիշեցնենք, որ Ֆլիկը «Բավարիայի» գլխավոր մարզիչն է եղել 2019-ից 2021 թվականներին։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ գերմանական հսկան նվաճել է Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, Գերմանիայի գավաթը և երկու անգամ՝ Գերմանիայի առաջնությունը։