EURO-2024. Բելգիայի հավաքականը հրապարակել է թիմի հայտացուցակը

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականը հայտարարել է 2024 թվականի Եվրոպայի գալիք առաջնության համար ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը։

Նշենք, որ հրավիրված ֆուտբոլիստների ցանկում բացակայում էր Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով կոնֆլիկտ ունի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ։

Դարպասապահներ՝ Կաստելս, Կամինսկի, Սելս.

Պաշտպաններ՝ Կաստան, Կույպեր, Դեբաստ, Ֆես, Մյունյե, Թեատ, Վերտոնգեն, Վիտսել։

Կիսապաշտպաններ՝ Դե Բրույնե, Մանգալիա, Օնանա, Տիլեմանս, Վերմեերեն, Ֆրանկս:

Հարձակվողներ՝ Բակայոկո, Կարասկո, Դե Կետելարե, Դոկու, Լուկակու, Լուկեբակիո, Օպենդա, Տրոսսարդ։

Image

Եվրո-2024-ում Բելգիայի հավաքականը նույն խմբում է Ռումինիայի, Սլովակիայի և Ուկրաինայի հետ։