«Թոթենհեմի» պաշտպան Էմերսոնը ցանկանում է հեռանալ լոնդոնյան ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» պատրաստ է բաց թողնել 25-ամյա բրազիլացուն 20-25 միլիոն եվրոյի դիմաց։
2023/24 մրցաշրջանում Էմերսոնը անցկացրել է 24 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։