«Չելսիի» ղեկավարությունը համաձայնեցրել է պայմանագրի պայմանները մարզիչ Էնցո Մարեսկայի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ ինսայդերի՝ լոնդոնյան թիմի և 44-ամյա մասնագետի համաձայնագիրը կտևի մինչև 2029 թվականի հունիսի վերջը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Միաժամանակ, լոնդոնյան թիմի ղեկավարությունը «Լեսթերին» փոխհատուցում կվճարեն իտալացու հետ պայմանագիրը վաղաժամ խզելու համար։
Մայիսի 21-ին «Չելսին» հայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մաուրիսիո Պոչետինոյի հրաժարականի մասին։ 2023/24 մրցաշրջանում լոնդոնցիները Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել են 6-րդ տեղը։