«Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտեմ Դովբիկը դարձել է Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Հարձակվողը խփել է 24 գոլ և առաջ է անցել Ալեքսանդր Սորլոտից (23), Ռոբերտ Լևանդովսկուց (19) և Ջուդ Բելինգհեմից (19):
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Դովբիկի պայմանագիրը ներառում է խաղացողին 40 միլիոն եվրոյով գնելու տարբերակ։
Ըստ Ռոմանոյի՝ հունվարին Դովբիկը հետաքրքրված էր «Չելսիով», իսկ այս ամառ ուկրաինացին բաց է ցանկացած թոփ-ակումբի հետ բանակցությունների համար։