Տոնի Կրոսը պատմել է, թե ինչով է զբաղվելու կարիերայի ավարտից հետո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է կարիերան ավարտից հետո իր ծրագրերի մասին։

«Ապագա ծրագրե՞ր։ Երեխաներիս հետ տանը կլինեմ։ Ես ֆուտբոլի ակադեմիա ունեմ, Գերմանիայում բացել եմ նաև մինի լիգա»,- Կրոսի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն սոցիալական ցանցերում։

34-ամյա Կրոսն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։

Իսպանական Պրիմերայի մրցաշրջանի ավարտին Մադրիդի «Ռեալը» գրավեց առաջին տեղը՝ նվաճելով երկրի 36-րդ չեմպիոնական տիտղոսը։ «Սերուցքայինները» 38 տուրում վաստակել են 95 միավոր: