Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ «Անակնկալ կլինի, եթե Վինիսիուսը չնվաճի «Ոսկե Գնդակը»»

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը կարծում է, որ «Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկիրը պետք է դառնա Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը ։

«Մեծ անակնկալ կլինի, եթե Վինիսիուսը չնվաճի «Ոսկե գնդակը» այն ամենից հետո, ինչ նա արել է այս մրցաշրջանում»,- 62-ամյա «Սելեսաոյի» մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը 38 խաղում դարձել է 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբը նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը, դարձավ երկրի չեմպիոն և հավակնում է հաղթել Չեմպիոնների լիգայում։ Հունիսի 1-ին Մադրիդը «Ուեմբլիում» կհանդիպի Դորտմունդի «Բորուսիային»: