Վինիսիուս Ժունիորը նշել է, թե ինչ է ուտելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ։
«Ես կատարելագործվում եմ յուրաքանչյուր խաղում և կարծում եմ, որ այժմ իմ լավագույն մարզավիճակում եմ: Եզրափակչում ֆավորիտներ չկան, շատ բարդ հանդիպում է լինելու։
Եզրափակչից առաջ կարտոֆիլի պյուրեով մակարոն կուտեմ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգերը ։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում մադրիդյան ակումբը կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Խաղը կկայանա հունիսի 1-ին։