Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստն այս ցուցանիշով

Երկուշաբթի օրը՝ մայիսի 27-ին, «Ալ-Նասրը» ավարտեց մրցաշրջանը Սաուդյան Արաբիայի առաջնությունում՝ 4:2 հաշվով հաղթելով «Ալ-Իթթիհադին»:

«Ալ-Նասրi» կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով 35 գոլով դարձավ Պրոֆեսիոնալ լիգայի լավագույն ռմբարկու։ Այսպիսով, պորտուգալացին դարձավ պատմության առաջին լավագույն ռմբարկուն չորս տարբեր առաջնություններում:

Նախկինում Ռոնալդուն երեք անգամ դարձել է լավագույն ռմբարկու Մադրիդի «Ռեալի» կազմում Լա Լիգայում, մեկական անգամ՝ «Յուվենտուսի» հետ Ա Սերիայում և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Պրեմիեր լիգայում։