Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց Սաուդյան Արաբիայի առաջնության ռեկորդը

Մայիսի 27-ին Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի 34-րդ տուրի խաղում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ընդունեց «Ալ-Իթթիհադին» և հաղթեց 4։2 հաշվով։ 

«Ալ-Նասրի» երկու գոլերի հեղինակը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էր։ Պորտուգալացու համար գոլերը 34-րդ և 35-րդն էին Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

Ըստ ESPN-ի՝ Ռոնալդուն մեկ մրցաշրջանում գոլերի քանակով գերազանցել է Սաուդյան Արաբիայի առաջնության ռեկորդը։ Ռոնալդուից առաջ ռեկորդակիրը մարոկացի Աբդերազակ Համդալլան էր, ով 2018/19 մրցաշրջանում «Ալ-Նասրի» կազմում 34 գոլ էր խփել։