Խավի Սիմոնսը երազում է տեղափոխվել «Բարսելոնա»

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը հույս ունի տեղափոխվել «Բարսելոնա»: 21-ամյա խաղացողը հաջող մրցաշրջան է անցկացրել գերմանական «Լայպցիգում», որի կազմում հանդես է եկել վարձավճարով։

Մի շարք թոփ-ակումբներ հետաքրքրված են հոլանդացու ծառայություններով, իսկ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նույնպես ծրագրեր ունի նրա հետ, բայց անձամբ՝ ֆուտբոլիստը, դեռ երազում է վերադառնալ կատալոնական ակումբ։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստը ամեն ինչ արել է, որպեսզի փարիզյան ղեկավարությանը համոզի, որ իրեն վարձավճարով մեկնի կատալոնական ակումբ։ Այժմ Սիմոնսը սպասում է «Բարսելոնայի» գործողություններին, նա հասկանում է, որ շատ բան կախված կլինի Լա Լիգայի կողմից գործարքի ֆինանսական բաղադրիչի հաստատումից։