Վինիսիուս Ժունիոր. «Նա նաև ինձ սովորեցրել է, թե ինչպես վարվել որպես ինսայդեր»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատմել է, թե ինչպես է Կառլո Անչելոտտին փոխել իր դիրքը խաղադաշտում, չնայած բրազիլացին ի սկզբանե դժկամությամբ էր ընդունում որոշումը:

23-ամյա Վինիսիուսն ասել է, որ չի ցանկանում փոխել իր սովորական դիրքը եզրում, սակայն շնորհակալություն է հայտնել Անչելոտտիին 2023/24 մրցաշրջանի ընթացքում նրա զարգացման համար։ Բրազիլացի ֆուտբոլիստը սովորաբար խաղում էր ձախ եզրում, սակայն 32 հանդիպումներում նա ավելի մոտ էր գործում կենտրոնին։

«Նա համոզեց ինձ փոխել դիրքս, չնայած ես չէի ուզում: Նա նաև ինձ սովորեցրել է, թե ինչպես վարվել որպես ինսայդեր: Այս տարի ես ավելի շատ եմ զարգացել, քան երբևէ»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Goal-ը։