«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անհրաժեշտ է համարում «Նապոլիի» 23-ամյա վինգեր Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ջամելը։
Աղբյուրի համաձայն՝ Էնրիկեն կարծում է, որ Կիլիան Մբապպեի հեռանալուց հետո ակումբում կբացակայեն արագ և ուժեղ հարձակվողներ, որոնք կարող են բարդ իրավիճակներում հաղթել էլիտար պաշտպաններին։ Իսպանացի մասնագետը կարծում է, որ Խվիչան հիանալի կտեղավորվի իր խաղային կառուցվածքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է «Նապոլիին» 60 միլիոն եվրո առաջարկել եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիայի գնման համար։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։