«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կմնա «Բարսելոնայում» և հաջորդ մրցաշրջանում չի հեռանա թիմից։ Այս մասին հայտնում է COPE-ն։
Ըստ աղբյուրի՝ եթե Հանս-Դիտեր Ֆլիկը նշանակվի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, ապա Լևանդովսկին առաջատար դեր կխաղա գերմանացի մասնագետի հարձակողական խաղում։ Նշվում է, որ Ֆլիկը հիացած է Լևանդովսկու խաղով Մյունխենի «Բավարիայում» հանդես գալու ժամանակներից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե Չավին մնա կատալոնական թիմի գլխավոր մարզիչ, ապա Լևանդովսկին կարող է հեռանալ ակումբից։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, որոնցում դարձել է 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։