Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է իր կարծիքով վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ աշխատելու մասին։ Նա հայտարարել է, որ ֆուտբոլիստը կատարելագործվել է բոլոր առումներով։
«Մենք լավ աշխատանք ենք կատարել Վինիսիուսի հետ։ Նա լավ է կատարելագործվել բոլոր առումներով: Այս պահին Վինիսիուսն ավելի շատ կենտրոնացած է Չեմպիոնների Լիգայում հաղթելու, քան անհատական նվաճումների վրա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Անչելոտտին։
23-ամյա հարձակվողը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։