Պեպ Գվարդիոլա. «Նա հանդես կգա նույն կերպ, ինչպես նախորդ մրցաշրջանում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ վինգեր Ջեկ Գրիլիշը հաջորդ մրցաշրջանում կվերադառնա իր լավագույն մարզավիճակին:

«Գրեալիշը հանդես կգա նույն կերպ, ինչպես նախորդ մրցաշրջանում, երբ մենք նվաճեցինք թրեբլը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ ֆուտբոլիստը ամռանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։

28-ամյա անգլիացին ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում դարձավ երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։