«Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ տեն Հագին փոխարինելու երկու տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարել «Բրենթֆորդի» մարզիչ Թոմաս Ֆրանկի և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ։

Աղբյուրի համաձայն՝ ղեկավարությունը հարմար թեկնածու է փնտրում Էրիկ տեն Հագին փոխարինելու համար։ Նրա ապագան թիմի հետ կորոշվի այս շաբաթ։

Լրատվամիջոցները հայտնում էին, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունը 54-ամյա մասնագետին կհեռացնի Անգլիայի գավաթի եզրափակչից հետո, որը կայացավ մայիսի 25-ին։ Եզրափակչում Տեն Հագի թիմը 2։1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։