«Ինտերը» 2023/24 մրցաշրջանում վաստակեց 94 միավոր՝ չորրորդ ամենաբարձր ցուցանիշն Ա Սերիայի պատմության մեջ

Կիրակի օրը՝ մայիսի 26-ին, կայացավ Իտալիայի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումը, որում «Ինտերը» ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» հետ (2:2):

«Ինտերը» 94 միավորով զբաղեցրեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Այս ցուցանիշը չորրորդն է մրցաշարի պատմության մեջ։

«Տորինոն» կարողացավ նույնքան միավոր վաստակել 1947/48 մրցաշրջանում։

Ռեկորդը պատկանում է «Յուվենտուսին»՝ 102 միավոր, 2013/14 մրցաշրջանում։ Հաջորդը գալիս է «Ինտերը» (97 միավոր, 2006/07 մրցաշրջանում) և կրկին «Յուվենտուսը» (95 միավոր, 2017/18 մրցաշրջանում)։