Հայտնի է՝ թե երբ «Ռեալը» կհայտարարի Կիլիան Մբապպեի տրանսֆերի մասին

Հայտնի է դարձել, թե երբ Մադրիդի «Ռեալը» կհայտարարի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Ռեալը» ցանկանում է հայտարարել 25-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու մասին հունիսի 1-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի եզրափակիչից հետո։

Նշենք, որ Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է միայն հունիսի 30-ին։

Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։