Էդեն Ազար. «Ես վրդովված էի այդ որոշումից»

«Չելսիի» նախկին հարձակվող Էդեն Ազարը կիսվել է գլխավոր մարզչի պաշտոնից Մաուրիսիո Պոչետինոյի հեռացման վերաբերյալ իր կարծիքով։

«Ճիշտն ասած, ես վրդովված էի։ Նա լավ աշխատանք կատարեց թիմի հետ: Բոլորը սովոր էին «Չելսիին» տեսնել ԱՊԼ-ի թոփ-4-ում, բայց հիմա անցումային մրցաշրջան էր։ Պոչետինոն հիանալի մասնագետ է, ես կարող եմ նրան հաջողություն մաղթել»,- բելգիացու խոսքերն է մեջբերում Talksport-ը։

Մայիսի 21-ին լոնդոնյան ակումբը հայտարարեց, որ Պոչետինոն լքում է գլխավոր մարզչի պաշտոնը։