Չավին՝ «Բարսելոնայի» հաջորդ մարզչին. «Նրան բարդ իրավիճակ է սպասվում»

«Սևիլիայի» դեմ Լա Լիգայի եզրափակիչ խաղից հետո (2։1) «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խորհուրդներ է տվել թիմի հաջորդ մարզչին։

«Թույլ տվեք, որ նա իմանա, որ ծանր վիճակում է թիմը։ «Բարսելոնան» այս պահին բարդ վիճակում է։ Նա պետք է շատ աշխատի, քանի որ դա հեշտ չէ այստեղ»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մայիսի 24-ին «Բարսելոնան» հայտարարեց, որ 44-ամյա Չավին կլքի իր պաշտոնը։ Սպասվում է, որ նրա տեղը կզբաղեցնի գերմանացի մասնագետ Հանս Ֆլիկը։