Լուիս Էնրիկեն հայտնել է, թե ով է փոխարինելու Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, թե ով է փոխարինելու թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին։ 25-ամյա հարձակվողը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։

«Ո՞վ կփոխարինի Մբապպեին. Մենք կփորձենք թիմային ջանքերով լուծել այս խնդիրը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը։

Մբապպեն ՊՍԺ-ի խաղացող է 2017 թվականից։ Մայիսի 10-ին նա հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին կլքի ֆրանսիական ակումբը ազատ գործակալի կարգավիճակով։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել 25-ամյա ֆրանսիացու հետ։