Տիագու Ալկանտարան կարող է վերադառնալ Լա Լիգա

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագու Ալկանտարան կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է As-ը։

Ըստ աղբյուրի՝ 33-ամյա իսպանացին կարող է դառնալ Հանսի Ֆլիկի օգնականը, ով մոտ է կատալոնական ակումբը գլխավորելուն։ Անձամբ՝ Տիագուն, այս ամառ կհեռանա «Լիվերպուլից»։

Տիագուն «Բարսելոնայի» սան է և թիմում խաղացել է 2011-ից 2013 թվականներին։

2023/24 մրցաշրջանում Տիագուն անցկացրել է մեկ հանդիպում և արդյունավետ չի եղել։