Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, թե ինչով կցանկանար զբաղվել կարիերայից հետո

«Ինտերի» և Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, թե ինչով կցանկանար զբաղվել կարիերայից հետո։

«Ես ուզում եմ սովորել, թե ինչպես պատրաստել, ճանապարհորդել և պահպանել մարզավիճակը: Ես չեմ ուզում գիրանալ։ Եվ ես կգրանցվեմ մարզչական դասընթացների, բայց դեռ չգիտեմ՝ կուզե՞մ մարզիչ դառնալ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում La Stampa-ն։

2023/24 մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը 46 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։