«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին մոտ ժամանակներս կարող է գլխավորել Լոնդոնի «Չելսին», իր սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Պեդրո Ալմեյդան։
Ներկայումս «Չելսիի» ղեկավարությունն ուսումնասիրում է, թե արդյոք իսպանացի մասնագետը հարմար է թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնին։
2023/24 մրցաշրջանի վերջում «Բարսելոնայի» ղեկավարությունը պաշտոնանկ արեց Չավիին։
Մայիսի 21-ին լոնդոնյան ակումբը հայտարարեց, որ Մաուրիսիո Պոչետինոն լքում է գլխավոր մարզչի պաշտոնը։
«Չելսին» Անգլիայի վերջին առաջնությունն ավարտեց աղյուսակի վեցերորդ տեղում՝ 2024/25 մրցաշրջանի Կոնֆերենց Լիգայի ուղեգիր նվաճելով։