Ջո Հարտն ավարտեց կարիերան

Անգլիացի 37-ամյա դարպասապահ Ջո Հարթը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։

Իր որոշման մասին նա հայտնել է փետրվարի վերջին։ Դարպասապահը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Սելթիկում», որտեղ 2021 թվականին տեղափոխվել էր «Թոթենհեմից»:

Անցյալ տարի ակումբի հետ նա Շոտլանդիայում նվաճեց թրեբլ, իսկ այս մրցաշրջանում դուբլի հեղինակ դարձավ՝ նվաճելով Շոտլանդիայի գավաթը և առաջնությունը։ Ընդհանուր առմամբ, նա «Սելթիկի» կազմում երեք մրցաշրջանում նվաճել է 7 տիտղոս։

«Ես զգում եմ, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում երկնաքար է հարվածելու իմ տանը, քանի որ ամեն ինչ այնքան անհավանական է եղել:

Մոլորակի վրա այլ տեղ չկա, որտեղ ես կցանկանայի ֆուտբոլ խաղալ։ Ես մտածեցի, որ հեռանալը ճիշտ էր: Ես ուզում էի մարզչի վրա ճնշում գործադրել և անել լավագույնը ակումբի համար, քանի որ դա ակումբի հաջողության և մարդկանց երջանիկ լինելու մասին է»,- ասել է դարպասապահը Premier Sports-ին:

Նախկինում անգլիացին 12 տարի անցկացրել է «Մանչեսթեր Սիթիում» (2006-2018), որի հետ 6 գավաթ է նվաճել։

Նա նաև խաղացել է «Թոթենհեմում» , «Վեսթ Հեմում» , «Բարնլիում», «Բիրմինգհեմում», «Տորինոյում», «Տրանմերում», «Շրուսբերիում» և «Բլեքպուլում»:

Բացի այդ, դարպասապահը Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է չորս խոշոր մրցաշարերի 2010-ից 2016 թվականներին: