Չավին կարող է դառնալ լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչը

«Չելսին» պատրաստվում է բանակցություններ վարել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի հետ, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է կատալոնական ակումբից։

Ինչպես հայտնում է լրագրող Պեդրո Ալմեյդան իր սոցիալական ցանցերում, «Չելսիի» ղեկավարությունն այժմ ուսումնասիրում է, թե արդյոք իսպանացի մասնագետը հարմար է լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնին։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Չելսին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է վեցերորդ տեղը։