Էնդրիկ․ «Երբեք չեմ մտածել «Բարսելոնայի» մասին»

Բրազիլացի հրաշագործ Էնդրիկը, ով ամռանը կմիանա Մադրիդի «Ռեալին», խոսել է «Բարսելոնայի» մասին:

Նա, մասնավորապես, հայտարարել է, որ երբեք չի էլ մտածել «Բարսելոնայում» հանդես գալու մասին. իր բոլոր երազանքները նվիրված են եղել բացառապես Մադրիդի «Ռեալին»։

«Չեմ կարող չասել, որ «Ռեալը» գերադասել եմ «Բարսելոնայից»։ Ես միշտ երազել եմ միայն «Ռեալի» մասին։ Եվ հիմա իմ երազանքն իրականանում է»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։ Մադրիդի «Ռեալը», հիշեցնենք, հենց նոր դարձավ Իսպանիայի չեմպիոն։