«Բարսելոնան» կվաճառի Ռաֆինյային՝ «Լիվերպուլի» հարձակվողին գնելու համար

Կատալոնական «Բարսելոնան» փոփոխություններ է ծրագրել թիմի հարձակման գծում։ Այս մասին տեղեկացել են AS-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանաները» կարող են բաժանվել բրազիլացի վինգեր Ռաֆինյա Դիասից: Նրա փոխարեն Իսպանիայի փոխչեմպիոնը ցանկանում է հրավիրել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին։

Կոլումբացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ ակումբի մարզական տնօրեն Դեկուն։ Դիասի շուկայական արժեքը գնահատվում է 75 մլն եվրո։

Անցած մրցաշրջանում Լուիսը մասնակցել է Լիվերպուլի 51 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։