Goal. Մրցաշրջանի ամենահիասթափեցնող տրանսֆերները

Սանդրո Տոնալիի տրանսֆերը ճանաչվել է Եվրոպայում մրցաշրջանի ամենահիասթափեցնողը։

Goal պորտալը կազմել է 2023/24 մրցաշրջանի եվրոպական առաջնությունների ամենահիասթափեցնող տրանսֆերների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է կիսապաշտպան Սանդրո Տոնալին. նա որակազրկվել է խաղադրույքների համար «Միլանից» «Նյուքասլ» տեղափոխվելուց անմիջապես հետո:

Վարկանիշում ներառված են «Բարսելոնայի» 4 ձեռքբերումներ, ինչպես նաև Անսու Ֆատիի վարձակալությունը «Բարսելոնայից» «Բրայթոն»:

Ամբողջ ցուցակն այսպիսի տեսք ունի.

20. Ջովանի Ռեյնա – Դորտմունդի «Բորուսիայից» «Նոթինգհեմ Ֆորեստ» վարձավճարով;

19. Բրայան Սարագոսա – «Գրանադայից» «Բավարիա» 15 միլիոն եվրոյով;

18. Անսու Ֆատի – «Բարսելոնայից» «Բրայթոն» վարձավճարով;

17. Ֆաբիո Կարվալյո – «Լիվերպուլից» «Լայպցիգ» վարձավճարով;

16. Ֆոլարին Բալոգուն – «Ռեյմսից» «Մոնակո» 40 միլիոն եվրոյով ;

15. Ֆելիքս Նմեչա – «Վոլֆսբուրգից» «Բորուսիա» 30 միլիոն եվրոյով;

14. Ժոաու Կանսելու – «Մանչեսթեր Սիթիից» «Բարսելոնա» վարձավճարով;

13. Լեոնարդո Բոնուչի – «Յուվենտուսից» «Ունիոն» ազատ գործակալի կարգավիճակով;

12. Մանուել Ուգարտե – «Սպորտինգից» ՊՍԺ 60 միլիոն եվրոյով;

11. Ռենատու Սանչեշ – ՊՍԺ-ից «Ռոմա» վարձավճարով;

10. Նաբի Կեյտա – «Լիվերպուլից» «Վերդեր» ազատ գործակալի կարգավիճակով;

9. Վիտոր Ռոկե – «Ատլետիկո Պարանաենսեից» «Բարսելոնա» 30 միլիոն եվրոյով;

8. Ժոաու Ֆելիշ – «Ատլետիկոյից» «Բարսելոնա» վարձավճարով;

7. Ջորդան Հենդերսոն – «Ալ-Իտիֆակից» «Այաքս» ազատ գործակալի կարգավիճակով;

6. Օրիոլ Ռոմեու – «Ժիրոնայից» «Բարսելոնա» 8 մլն եվրոյով;

5. Մեյսոն Մաունթ – «Չելսիից» «Մանչեսթեր Յունայթեդ» 60 միլիոն ֆունտով (70 միլիոն եվրո);

4. Կելվին Ֆիլիպս – «Մանչեսթեր Սիթիից» «Վեսթ Հեմ» վարձավճարով;

3. Մոյզես Կայսեդո – «Բրայթոնից» «Չելսի» 115 միլիոն ֆունտով (134 միլիոն եվրո);

2. Ռանդալ Կոլո-Մուանի – «Ֆրանկֆուրտի Այնտրախտից» ՊՍԺ 90 միլիոն եվրոյով;

1. Սանդրո Տոնալի  – «Միլանից» «Նյուքասլ» 60 միլիոն ֆունտով (70 միլիոն եվրո):