Հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է իր հեռանալը «Միլանից»։
«Երբ ես երիտասարդ էի երազում էի խաղալ «Միլանում», հիմա ունեմ մի շրջան, որով հպարտանում եմ։ Երբեք չեմ մոռանա ակումբում անցկացրած այս երեք տարիները»,- իր սոցցանցերում Ժիրուին մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օլիվյե Ժիրուն մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Միլանն» ազատ գործակալի կարգավիճակով և կտեղափոխվի MLS-ի «Լոս Անջելես» ակումբ։