Չավի․ «Մենք ձեռք ձեռքի տվեցինք, գրկեցինք միմյանց և հեռացանք»

Չավին խոսել է իր հեռացման մասին։

«Ես խոսել եմ նախագահի հետ, նա պատմել է այն պատճառների մասին, որոնք ստիպել են իրեն որոշել փոփոխությունների անհրաժեշտությունը։

Ինձ մնում է միայն ընդունել և հարգել նրա ընտրությունը: Նա է ակումբում որոշումներ կայացնողը։ Մենք ձեռք ձեռքի տվեցինք, գրկեցինք միմյանց և մաղթեցինք ամենայն բարիք։ Հիմա ես հերթական երկրպագուն կլինեմ տրիբունաներում։

Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ակումբի շահերը, քանի որ նրանք կարծում են, որ ուղղության փոփոխություն է անհրաժեշտ:

Ես մնում եմ մոտիվացված, քաղցած և հավակնոտ մինչ օրս: Ես հավատում եմ թիմին, որ փոքր փոփոխություններով մենք կարող էինք մեծ հաջողությունների հասնել, բայց դա նախատեսված չէր»,- ասել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը: