«Բարսելոնան» մայիսի 27-ին կհայտարարի թիմի նոր գլխավոր մարզչի անունը

«Բարսելոնան» երկուշաբթի օրը՝ մայիսի 27-ին, կհայտարարի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Հանսի Ֆլիկի նշանակման մասին, սոցիալական ցանցերում գրել է Sky-ի թղթակից Պատրիկ Բերգերը։

Մամլո ասուլիս նախատեսված չէ. Ֆլիկի նշանակման մասին կհայտարարվի հաղորդագրության մեջ: 59-ամյա գերմանացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Մայիսի 24-ին «Բարսելոնան» հայտարարեց Չավի Էրնանդեսին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։