Լեոնարդո Բոնուչին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Ֆեներբախչեի» 37-ամյա պաշտպան Լեոնարդո Բոնուչին հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին։

«Հաճելի էր լինել այս ընտանիքի մի մասը: Ես փորձեցի ցույց տալ իմ լավագույն կողմերը խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Վաղը ես կանցկացնեմ իմ վերջին հանդիպումը։ Ցանկանում եմ կարիերաս ավարտել գավաթով, իսկ մենք դեռ չեմպիոն դառնալու հնարավորություն ունենք»,- թուրքական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Բոնուչին։

Բոնուչին հունվարին պայմանագիր է կնքել «Ֆեներբախչեի» հետ։ Մինչ այդ նա խաղում էր «Ունիոնում»։ Բոնուչին համարվում է «Յուվենտուսի» լեգենդը, նա թուրինյան ակումբում անցկացրել է ընդհանուր առմամբ 12 մրցաշրջան: