Մայիսի 25-ին «Բայերը» նվաճեց Գերմանիայի գավաթը՝ մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթելով «Կայզերսլաուտեռնին» (1:0):
Նախկինում Լևերկուզենի ակումբը առաջնությունում ոչ մի պարտություն չկրելով դարձել էր Բունդեսլիգայի չեմպիոն։
Խաբի Ալոնսոյի գլխավոր մարզիչի պաշտոնում առաջին ամբողջական մրցաշրջանում «Բայերը» նվաճեց նույնքան գավաթներ, որքան ակումբի գոյության նախորդ 119 տարիներին՝ Գերմանիայի գավաթը 1992/93 մրցաշրջանում և ՈՒԵՖԱ-ի գավաթը 1987/88 մրցաշրջանում։