50,000 բնակչություն ունեցող քաղաքի գերմանական թիմը նվաճեց եվրագավաթի ուղեգիր

«Հայդենհայմը» պատմության մեջ առաջին անգամ իրավունք է ստացել մասնակցել եվրագավաթին։

Այս մասին հայտնի է դարձել Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Կայզերսլաուտերնի» նկատմամբ «Բայերի» տարած հաղթանակից հետո (1:0):

Այս արդյունքը նշանակում է, որ Բունդեսլիգայում 7-րդ տեղը զբաղեցրած «Հոֆենհայմը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպայի լիգայում։ «Հայդենհայմը» Կոնֆերենցիաների Լիգայի ուղեգիր նվաճեց 8-րդ տեղից։

«Հայդենհայմի» համար նախորդ մրցաշրջանը Բունդեսլիգայում առաջինն էր 177 տարվա պատմության ընթացքում: Ակումբը հիմնված է մոտ 50 հազար բնակչությամբ Հայդենհայմ ան դեր Բրենց քաղաքում։

«Հայդենհայմը» արդեն շնորհավորել է իր երկրպագուներին եվրագավաթներ նվաճելու կապակցությամբ և հայտարարել, որ թիմը հանդիպումներ է անցկացնելու 2024 թվականի օգոստոսի 22-ին և 29-ին։