ՊՍԺ-ն՝ 2023/24 մրցաշրջանի Ֆրանսիայի գավաթակիր

Վիլնյով-դ’Ասկյուում Ֆրանսիայի գավաթի եզրափակչում ՊՍԺ-ն հաղթեց «Լիոնին»։

Առաջին խաղակեսում փարիզցիները երկու գոլ խփեցին՝ աչքի ընկան Ֆաբիան Ռուիսն ու Ուսման Դեմբելեն։

Երկրորդ խաղակեսի սկզբում լիոնցիները Ջեյք Օ’Բրայենի ջանքերով նույնիսկ մեկ գոլով ստացան։ Վերջնական հաշիվը 2:1 էր՝ հօգուտ ՊՍԺ-ի, ով ակումբի պատմության մեջ 15-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի գավաթը։

Հարձակվող Կիլիան Մբապպեն իր վերջին հանդիպումն անցկացրեց ՊՍԺ-ի կազմում։