«Բայերը»՝ 2023/24 մրցաշրջանի Գերմանիայի գավաթակիր

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» 1։0 հաշվով հաղթեց Բունդեսլիգա 2-ը ներկայացնող «Կայզերսլաուտերնին»։

Հանդիպման միակ գոլը 16-րդ րոպեին խփեց Գրանիտ Ջական։ Առաջին կեսի վերջնամասում «Բայերը» մնաց 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Օդիոն Կոսունուն։

Գերմանիայի նորընծա չեմպիոնը Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ նվաճեց նաև երկրի գավաթը։