Պեպ Գվարդիոլա. «Իմ խաղային պլանը լավագույնը չէր»

Պեպ Գվարդիոլան շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդին» Անգլիայի գավաթը նվաճելու կապակցությամբ։

«Սկսեմ «Մանչեսթեր Յունայթեդին» շնորհավորանքներից։ Իմ խաղային պլանը լավագույնը չէր: Երկրորդ խաղակեսը շատ ավելի լավ խաղացինք և ավելի ինտենսիվ:

Հանդիպումը հավասար էր։ «Յունայթեդին» պետք է արժանին մատուցել երկրորդ գոլի և նրանց վարպետության մակարդակի համար: Նրանք հիանալի էին բաց տարածություններ գտնելու և պաշտպանությունից հարձակման հաջող անցումներում:

Այսօր մենք հիասթափված ենք, և դա բնական է, երբ թիմը պարտվում է եզրափակիչում։ Բայց մրցաշրջանը հիանալի ստացվեց: Մենք լավ պայքարեցինք բոլոր գավաթների համար: Հիմա պետք է հանգստանանք ու վերադառնանք»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։