2023/24 մրցաշրջանի կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Բարսելոնան» հաղթեց «Լիոնին»։
Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 63-րդ րոպեին բացեց Այտանա Բոնմատին, իսկ ավելացված ժամանակում Ալեքսիա Պուտելլասը գրավեց դարպասը։
«Բարսելոնան» պատմության մեջ երրորդ անգամ և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց կանանց Չեմպիոնների լիգայի գավաթը։ «Լիոնը», ութ հաղթանակ տանելով, մնում է մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր ակումբը։