Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»:
Կարմիր սատանաների կազմում գոլի հեղինակ դարձան Ալեխանդրո Գառնաչոն (30-րդ րոպե) և Կոբի Մայնուն (39-րդ րոպե): Ի վերջո, Ջերեմի Դոկուի (87) ջանքերով քաղաքաբնակները մեկ գնդակ հետ մղեցին: Արդյունքում՝ 2:1 ու Էրիկ տեն Հագի առաջին գավաթը Անգլիայում:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ 13-րդ անգամ նվաճեց ներքին գավաթը