«Ատալանտայի» նախագահ Անտոնիո Պերկասին հայտնել է, որ ակումբը «Միլանից» գնելու է թիմում վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Շարլ Դե Կետելարեի ամբողջական տրանսֆերը։
«Մեզ շատ է դուր գալիս Դե Կետելարեն: Մենք գոհ ենք նրա խաղից և կշարունակենք աշխատել միասին»,- Պերկասիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
«Ատալանտան» 2023 թվականի ամռանը վարձակալել է Դե Կետելարեին «Միլանից»: 23-ամյա բելգիացին թիմի կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում: