«Բարսելոնայի» ղեկավարությունը օգնական է փնտրում կատալոնական ակումբի ապագա գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի համար։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարները ցանկանում են պրոֆեսիոնալ կարիերայի ավարտին մոտ խաղացողների շրջանում մասնագետ գտնել, ով կարող է խոսել իսպաներեն և գերմաներեն:
Ընդգծվում է, որ առաջին թեկնածուն «Լիվերպուլի» 33-ամյա կենտրոնական կիսապաշտպան Տիագո Ալկանտարան է, ով նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում» և «Բավարիայում», որտեղ հանդես է եկել Ֆլիկի գլխավորությամբ։ Իսպանացին առաջիկա ամռանը կլքի անգլիական ակումբը: