«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն բանակցություններ է վարել MLS-ի «Սան Դիեգո» ակումբի հետ, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա կիսապաշտպանը դեմ չէ կարիերան Սան Դիեգոյում շարունակելուն, քանի որ թիմին միանալու դեպքում կցանկանար ապրել Հարավային Կալիֆորնիայում։
Դե Բրույնեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։