Օրելիեն Չուամենին չի մասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակչում։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Չուամենին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Բավարիայի» հետ պատասխան կիսաեզրափակիչում ստացած ոտնաթաթի կոտրվածքի պատճառով (2:1, 2:2՝ առաջին խաղ):
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հաստատել է, որ ֆրանսիացին չի մասնակցի հունիսի 1-ին կայանալիք «Բորուսիայի» դեմ վճռորոշ հանդիպմանը։
«Նա չի խաղա եզրափակչում, նա կկենտրոնանա Եվրո-2024-ի վերականգնման վրա»,- ասել է Անչելոտին։