Հանսի Ֆլիկը կգլխավորի «Բարսելոնան»։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ գերմանացին պայմանագիր կկնքի մինչեւ 2026 թվականը։ Պաշտոնական հայտարարություն է սպասվում շուտով։
Նշվում է, որ «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան և մարզական տնօրեն Դեկուն լիովին վստահում են Ֆլիկին:
Հայտնի է նաև, որ Տոնի Տապալովիչը և Մարկուս Սորգը կդառնան Ֆլիկի օգնականները «Բարսելոնայում»: