«Ինտերի» երկու խաղացողներ իրենց դիրքերում ճանաչվել են Ա Սերիայի ուժեղագույնները։
Հաքան Չալհանօղլուն լիգայի կողմից ճանաչվել է ավարտվող մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, Ալեսանդրո Բաստոնին՝ լավագույն պաշտպան։
Լավագույն ռմբարկու է ճանաչվել Դուշան Վլահովիչը «Յուվենտուսից», իսկ դարպասապահ` Միկելե Դի Գրեգորիոն` «Մոնցայից»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցաշրջանի մարզչի մրցանակը ստացել է Սիմոնե Ինձագին, ով գլխավորում է «Ինտերը»։