Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն դարպասապահը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքերով՝ թուրինյան թիմն աշխատում է Միկելե դի Գրեգորիոյին ձեռք բերելու ուղղությամբ Եթե բանակցությունները հաջող ավարտվեն, «Մոնցան» կստանա 20 միլիոն եվրո։
Նշվում է, որ կողմերը համաձայնեցնում են վերջնական մանրամասները։ Վերջին շփումները եղել են մայիսի 23-ի երեկոյան։
Այս մրցաշրջանում Դի Գրեգորիոն Ա Սերիայում անցկացրել է 33 հանդիպում, ճանաչվել է Իտալիայի ընթացիկ առաջնության լավագույն դարպասապահ։