Domino’s-ը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Անգլիայի Գավաթի եզրափակչում անվճար պիցցա կբաժանի

Domino’s-ը կաջակցի «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Անգլիայի գավաթի եզրափակչից առաջ:

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջին 115 երկրպագուները, ովքեր կժամանեն Ուեմբլի, կստանան անվճար պիցցա: Ակցիան կոչվում է FFP – Financial Free Pizza:

Խաղացող այլ թիմերի երկրպագուները կարող են բողոքարկել»,- ասվում է հայտարարության մեջ:

Անգլիայի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին։ Մրցաշարի եզրափակիչ խաղում «Յունայթեդը» կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին», որին 115 մեղադրանք է առաջադրվել Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնները խախտելու համար։